One of us is crying, one of us is lying.

 Ոտքերդ կմտցնես գետի մեջ առանց վախենալու, որ ջուրը շատ սառն է։ Կլսես միջատներին ու կփորձես հասկանալ, կգգաս՝ ինչ փոքր ես։ Կգնաս տանիցդ ու կտխրես, որ էլ հետ չես գնալու ու կորցրիր այն։

Առաջին ճանապարհորդությանս ժամանակ լաց եղա, երբ հասկացա, որ ամեն վայրկյանը չի, որ հիշելու եմ։ Հիմա էլ լաց կլինեի, բայց չեմ կարում լաց լինեմ։ Մեզանից մեկը ստում ա, մեզանից մեկը լացում ա։ Ես հաստատ չեմ լացում, ուրմեն ստում եմ։
Գետի ջուրը սառն ա։ Մողեսները ամենուր են։ Մեզ վրա հարձակվող շները փախնում են, իսկ այծեր արածացնող պապին ուշադիր նայում ա մեզ, երբ բարձրանում ենք դեպի սոճիների պուրակ։ Չեմ ուզում ճանապարհորդությունս ավարտվի։Ուզում եմ լաց լինել, բայց միակ բանը, որ կարողանում եմ անել՝ ստելն ա։
*-ում Ժ-ն ինձ նվիրում ա մեզ, ու ասում, որ վերադառնալու ենք տուն անպայման, երբ ինքը հետ գա, իսկ ես չեմ ուզում ինքը գնա ու ուզում եմ լաց լինել, բայց ստում եմ ինչպես միշտ։

Comments