Բայց ոչ մեկի չասես

 Արի սպասեմ երկար, որ ինչ որ հուզիչ բան ասես, ու հետո արագ թեման փոխեմ։ Արի վախենամ քեզանից։ Արի ձևեր թափեմ, որ կարծում եմ, որ բաց ու զգայուն լինելու մեջ ա ուժը, բայց միշտ ինձ փակ պահեմ։  Արի սիրեմ քեզ, բայց երբեք չասեմ, որ սիրում եմ։ Արի ուզենամ հոգ տանել քո մասին, բայց միշտ մտածեմ, որ շատ եմ քո կյանքում։  Արի քեզ անսահման ազատ տարածք տամ ու գլուխ գովամ դրա համար։  Արի ուտեմ քեզ։  Պոկեմ մաշկդ ատամներովս ու ուտեմ,  չնայած որ բուսակեր եմ։ Արի տեսնեմ՝ ոնց ա արյունդ թափվում ամենուր։ Արի ուտեմ միսդ, որ միշտ հետս լինես, բայց պայմանով, որ էլ չես լինի։

Բայց ոչ մեկի չասես։ 

Comments