the only way I could fill the emptiness inside me was to fall in love again

 Վաղ առավոտյան առաջացած սիրահարվելու ցանկությունս երկու ժամ անց շատ արագ փոխվում ա քիթս կոտրելու ցանկության։ Ինձանից օրվա ընթացքում վերցում են ամեն ինչ, ինչ ունեի, բայց ես շարունակում եմ տալ։

*-ն էդպես էլ չի պատասխանում նամակիս, ու ես հասկանում եմ, որ երբեք էլ չի պատասխանի։ Բայց ամենաահավորը էն զգացողությունն ա, որ ինձ մեկ ա, չնայած, որ ամենալավ կունին էր, որ ինձ երբևէ արել են։ Այնուամենայնիվ, երևի գժվել եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունի։

Ս-ն ասում ա, որ իր ութ տարվա մոտիկ ընկերը իրեն սեր ա խոստովանել ու գուցե շուտով ամուսնանան ու տեղափոխվեն Թբիլիսի։ Ես ահավոր ուրախանում եմ, որ վերջապես կհանդիպենք, բայց համել տխրում եմ՝ չգիտեմ ինչի։

-Ամեն շաբաթ կգամ Թբիլիսի։

Ասում եմ ես`մոռանալով, որ փող չունեմ ու որ ուրբաթ, շաբաթ էլ եմ աշխատում, որ մեկա փող չունենամ։

Երազումս *-ին էի տեսել մի քանի օր առաջ մեծ վերքով ուսին, որը ուզում էի մոտիկից տեսնել, բայց արթնացա։

Հոգեբանս ասում ա, որ շատ գովելի ա, որ ես էսքան խնամքով եմ վերաբերվում իմ զգացմունքներին, իսկ ես չգիտեմ` իրեն ոնց ասեմ, որ աշխարհի մազոխիստն եմ։

***

 unfortunately, I think I lost my power to connect.





Comments