m.

 

Երբ որ իմացա, որ գալու ես ծաղկեցի,

մազերս վարդագույն դարձան,

սիրտս սկսեց արագ խփել

ու չնայած, որ շատ ցուրտ ձմեռ էր ու ձյուն էր ամենուր, ես չէի մրսում։

Տվեցի full consent ինձ ցավացնելու,

սպանելու, լքելու, մոռանալու՝

վերցնելով ինձ վրա ողջ պատասխանատվությունը։

Ու հետո դու գնացիր ու ապրելու ցանկությունս քեզ հետ տարար տաք երկրներ,

ու հիմա ես այս ավերակաների վրա ինչպե՞ս թագավորեմ։

Ու մազերս սևացան, ծանոթացա ստվերիս հետ, ընկերացա։

փորձեցի քեզ մոռանամ, անջատվեմ, պոկվեմ, կպչուն մտքերս սպանեմ։

Սկսեցի մեռած կենդանիների դիակներ ուտել ու ատել ինձ։

Փորձեցի սիրել ինձ, բայց բարդ էր ինձ սիրելը առանց քո՝ ինձ սիրելու։




Comments