*-ն պատահաբար տանում ա իմ տան բանալին՝ իր բանալու փոխարեն։ Հետո հետ ա բերում, ասում՝ կներես։
կներես №1
Քո առաջինն ա, իմ իններորդ կներես-ը, մտածում եմ ես ու փակում դուռը, լվանում ատամներս ու պառկում։
***
Հինգ ժամ սպասելուց հետո բժիշկը կանչում ա ներս։ Աչքերիս առաջ սպիտակ ու կարմիր լույսեր են պտտվում։
վերջ։
***
Շաբաթ օրը զանգում են Զանգակից ու ասում, որ գիրք ունեմ նվեր ու երկու ժամից կառաքեն։
-Ո՞վ ա աչքերը վիրահատած մարդուն գիրք նվիրում,- ասում ա Մարիօն։
-Չգիտեմ։
Գիրքը գալիս ա։
Մարինա Ցվետաևա։
Մակագրած ա՝ 03․11․21
Կներես №2
***
Կներեմ
Comments
Post a Comment