երազ

երազումս Ա-ին տեսա: Ահավոր ծերացել էր, շատ մտահոգ տեսք ուներ, ու մաշկը մի տեսակ փայլում էր: Մենք գնացքով ինչ-որ տեղից վերադառնում էինք: Ինքը նստած էր, ես կողքին պառկած, բայց կիսով չափ իրեն հենված: Այս դրվագը ինձ հիշեցրեց ուրիշին: Ես հիշեցի, որ նման մի բան եղել է ուղղակի այլ մարդու հետ, ու գնացքի փոխարեն տաքսի էր, իսկ երազումս ենթագիտակցությունս վերաարտադրել էր նույն իրավիճակը պարզապես փոխելով ինձ գրկած մարդուն: Հետո հեռախոսս զանգեց, ու արթնացա, բայց մինչև հիմա ինձ թվում ա գնացքում եմ, Ա-ն ինձ գրկել ա, ու մենք վերադառնում ենք


Comments