աուշվիցից հետո

Մի տարի առաջ, երբ *-ն գնաց, ես հուսահատորեն իրա բլոգում իմ մասին գրած բան էի փնտրում ու չէի գտնում։ Մի հատ էլ գրառում էր արել, որը գաղտաբառով էր, որը ես վախենում էի կարդալ ու էլի ինձ չգտնել։ Էնքան էի վախենում էն մտքից, որ ատում ա ինձ ու հիմա երևի թեթևացած ա, որ գնում ա։ Ու տենց էլ ինձ չգտա ու մտածեցի գուցե չեմ եղել։ Աշնան վերջին օրը պարզվեց, որ եղել եմ։ Ինչ-որ վերքոտ տեղում եմ եղել, էնքան վերքոտ, որ հանրային չի եղել, էնքան փշոտ, որ ոչ մեկ պիտի չտենար, բայց էնքան սիրուն, որ անվերջ լացեցի։ Կատուների տաճարների, արյան, ցավի, ուշացած սիրո խոստովանությունների ու բանաստեղծությունների միջով առաստաղի վրա սկսեցին պտտվել կարմիր աստղերը, որ նվիրեցի Մ-ի ծնունդի առթիվ, բայց 9 օր շուտ, որովհետև շատ էի ուզում գոնե մեկին երջանկացնել։ 


Comments