կներեմ

 *-ն պատահաբար տանում ա իմ տան բանալին՝ իր բանալու փոխարեն։ Հետո հետ ա բերում, ասում՝ կներես։

կներես №1

Քո առաջինն ա, իմ իններորդ կներես-ը, մտածում եմ ես ու փակում դուռը, լվանում ատամներս ու պառկում։

***

Հինգ ժամ սպասելուց հետո բժիշկը կանչում ա ներս։ Աչքերիս առաջ սպիտակ ու կարմիր լույսեր են պտտվում։

վերջ։

***

Շաբաթ օրը զանգում են Զանգակից ու ասում, որ գիրք ունեմ նվեր ու երկու ժամից կառաքեն։

-Ո՞վ ա աչքերը վիրահատած մարդուն գիրք նվիրում,- ասում ա Մարիօն։

-Չգիտեմ։

Գիրքը գալիս ա։ 

Մարինա Ցվետաևա։

Մակագրած ա՝ 03․11․21

Կներես №2

***

Կներեմ

Comments