***

 Իշխանությունը ճշմարտության մեջ ա։ Աջ աչքը հանելու ցանկությունը դեպրեսիայի վերադարձի մասին ա։ Դավաճանի դիսկուրսը հերոսի դիսկուրսի մեջ ա։ Կամիտալիզմ բառը թարգմանելու անհրաժեշտությունը քո գլխի մեջ ա։ Գիտելիքի ու ճշմարտության մեջ կապ չկա։ Փիլիսոփայական խոսակցությունները Չերչիլ սրճարանում իրականություն են փոխում ինչ-որ մակարդակում։ Քաջությունը ճշմարտություն ասելու մեջ ա։

Ասում եմ Մար, ինձ թվում ա ես ըկնում եմ ու բռնվելու տեղ չկա։

Երջանկությունը կատու պահելու մեջ ա, բայց դե միշտ էդ հարցը բաց ա մնալու էլի՝ դու՞ ես իրան պահում, թե՞ ինքը քեզ։

 

Comments