Վանաձոր-Գյումրի

 Դրամապանակս հանում եմ պայուսակիցս, երբ տեսնում եմ, որ տաքսիում բոլորը պատրաստում են գումարը, որը վարորդին պիտի տան։ Չեմ հիշում՝ ինչքան պիտի վճարեմ ու չեմ ուզում հարցնել, դրա համար մտածում եմ 5000 տալ, որ վարորդը մանրի։ Կողքիս նստած աղջիկը ձեռքը բարձրացնում ա վերև ու ինչ-որ բան ցածր երգում։ Ես զգում եմ նրա հակաքրտինքայինի հոտը, որը ահավոր նման ա մամայիս հոտին։ Տրամադրությանս էսքան արագ ու կտրուկ փոփոխությունները շատ վախեցնող են։

-Գուցե և ավելի։ Ով գիտի, թե հիմա որ թվականն է։

-2061։

Մարիօյի նոր մահճակալից փայտի հոտ ա գալիս, որը ինձ հիշեցնում ա առաջին կիթառիս հոտը, երը տնեցիք առան, երբ 15 տարեկան է։

Թունավոր լճում միայն ես ու Դատարկն ենք։

Comments