Լուսնի լույսի հույսին

Ուժեղ քամի ա դուրսը ու ես զգում եմ, որ վերջապես քունս չի տանում։ Պինդ բռնվում եմ ս-ից ու հիշում է-ին։ Այգում երեխանները գնդակ են խաղում ու իրար ասում՝ նիկոլակական։ Շները հաչում են մեզ վրա, իսկ քամին ավելի ու ավելի ա ուժեղանում։ Տարօրինակորեն չեմ մրսում։ Բանան եմ ուտում և շոկոլադ ու նայում կամրջին՝ անդադար ծխելով ու փորձելով թողնել ծխելը։ Պատմում եմ ս-ին, թե երբ հասկացա, որ ինձ դուր ա գալիս լուսանկարել ու ինքը ինձ գրկում ա։ Քայլում ենք դեպի եկեղեցի։ *-ն գրում ա, որ ուշ կգա ու ես մտածում եմ՝ ինչի՞ եմ միշտ անկողնումս սառը դիակներ գտնում գիշերները, երբ նույնսիկ ես չեմ սպանել նրանց։ Այգում մութ ա ու մենք մնացել ենք լուսնի լույսի հույսին։





Comments