Մարը ինձ կսպանի

 Անձրևի ձայնը տակ քնելը էս պահին ամենալավ բանն ա, որ կարար լիներ, նույնիսկ, եթե երկու ժամ եմ քնելու։ Ինձ թվում ա ինչ-որ նավակի մեջ եմ, որը դանդաղ լողում ա ծովի վրա։ Մտածում եմ, որ Մարը հաստատ ինձ կսպանի, եթե իմանա, որ իր սիրելի հուդիով եմ քնել։ Համարյա քնել։ 

Ծաղիկների ու խոնավության հոտ եմ զգում ու պատկերացնում եմ՝ թե ինչ մեծ են անձրևի կաթիլները։ Մարը հաստատ ինձ կսպանի։ Ոչ մի սպասում չունեմ, որովհտև համարյա անհույս եմ։ Ոչ մի կարոտ չեմ զգում, որովհետև համարյա մոռացել եմ։ Շատ զգայուն եմ, որովհտև համարյա ուժեղ եմ։ Շատ ուրախ եմ, որովհետև համարյա սիրում եմ։

Մարը ինձ հաստատ կսպանի։

Comments