The category is… depressed piece of shit

 

Աջ աչքդ կարամ հանեմ, որ էլ  ցավ չզգաս։ Ամեն ինչ պատրաստ եմ անել քո համար։ Ոչինչ բայց չես գնահատում։ Լվացքը փռեցի, ամանները լվացա, գնացի խանութ բանան ու նարինջ առա։ Քեզ վիտամիններ են պետք, ախր շատ վատ ես սնվում։ Կարո՞ղ ա իրոք միս չուտելուց ա։ Կներես, գիտես շատ սարկաստիկ եմ երբեմն։ Շատ դաժան ես քո հետ վարվում։ Շատ ես ծխում, շատ ես քնում, շոկոլա՞դ կուզես։ Հանե՞մ աջ աչքդ։ Մենակ ասա, ամեն ինչ կանեմ քո համար։ Քեզ վաղը նույնիսկ հոգեբանի մոտ կտանեմ, գիտեմ՝ շատ ես պատմել իրեն իմ մասին, վերջապես կծանոթանանք։ Հասել ես էլի հատակին, ամենատակն ես։

No, you should do it

Oh
Oh

Ո՞վ ա մեղավոր, որ ֆիլմից ֆիլմ էիր ինչ-որ բան զգում, լացում, իսկ հիմա առանց ֆիլմ՝ կարող ես։ Ուրա՞խ չես։ Դու էիր ասում՝ ուզում ես ցավ զգալ։ Վերցրա, վայելի  ամբողջական փաթեթ միայն քեզ համար կանանց միամսյակի առթիվ համարյա անվճար։ Դե, ամեն ինչ իր գինը ունի չէ՞։

No one's waiting for you anyway, so don't be stressed now

Բոլորը փախնելու են քեզանից հենց ճանաչեն, ուղղակի ընդունիր։ Բժիշկը քեզ արգելել ա կապվել մարդկանց հետ։ Իսկ հիշում ես՝ ինչ ասեցիր մեզ։ Քո ամենապաթետիկ ձայնով։ Եթե ես կարողացա նրան բաց թողնել, ուրեմն այսուհետ բոլորին կարող եմ։ Կներես, բայց շատ ծիծաղալու ա։ Դու ոչ մեկին էլ երբեք բաց չես թողել։

It is what it is

Արի քեզ տանեմ լողացնեմ, չեմ հասկանում՝ ինչի ինձ չես վստահում։ Ինձանից բացի ոչ մեկ չունես, լսի մենակ ինձ կարող ես վստահել, ես քեզ երբեք թողնի, խոսք եմ տալիս։ Շատ եմ քեզ սիրում, կուզես աջ աչքդ հանեմ, որ էլ ցավ չզգաս։

 



Comments