այս գիշերն անուղղելի ա

 

Ա․-ն կիսաշրջանաձև դեղին թղթի վրա գրում ա՝ այս գիշերն անուղղելի ա, ես կպցնում եմ պատուհանին։ Հետո Մ․-ն այլ թղթի վրա գրում ա՝ էս ամեն ինչն ա անուղղելի ու կպցնում տակը։ Ամեն անգամ, երբ նայում եմ պատուհանին ինձ երկու կիսալուսիններ են թվում թղթերը ու մտածում եմ՝ ինչ հավես ա էսքան մոտիկ երկու հատ լուսին ունեմ՝ այն էլ անուղղելի։ Մի քիչ ուրախանում եմ, բայց հետո հիշում եմ, որ տանից դուրս գալու միակ մոտիվացիան ծխախոտ առնելն ա ու տխրում եմ։ Մտածում էի, որ տնից աշխատելը վրաս լավ կանդրադառնա, բայց փաստորեն սխալ էի։ Այնուամենայնիվ, էսօր վերջապես կարողացա գիրք կարդալ։ Բայց սոցիալական մեդիան քչացնելու կարիք եմ զգում։ Փորձում եմ մոռանալ ինքնաթիռի ձայների, գիշերը անկողնուս կողքի տղամարդու ստվերի ու շարժվող լարերի մասին։


 


Comments