Կախարդական թեյ

 Ասում եմ ՝ գիտես կարողանում եմ մտքեր կարդալ կախարդական սնկերով թեյ խմելուց հետո ու անհետանում եմ, կամ ինքն ա անհետանում։ Փորձում եմ զուգարանը գտնել։ Ներսում միայն տղամարդիկ են, չեմ ուզում մտնել։ Հետո տեսնում եմ, որ դռան վրան կա նաև այլմոլորակայինի նշան, հանգիստ խղճով գնում եմ ներս։

-Բա ո՞նց սենց եղավ, որ մեր միջի կապը կորավ։
Հետո ամբողջ գիշեր թռնում եմ մառախուղի մեջ, որ էդ կապը գտնեմ։ Բայց ոչինչ չեմ գտնում գլխացավից բացի։






Comments