Do you want me to try?



I need, I feel, a love,
You love to love the fear.

ամբոխի միջով, մթության միջով, լույսերի միջով, ցրտից պաշտպանող դեղին շարֆի օգնությամբ վերջապես դուրս եմ պրծնում ու վազում դեպի փողոց։ Հակուն ասում ա շունչդ պահի մինչև կամուրջը անցնես, որ քեզ չնկատեն։ Կարմիր արևները սկսում են վառվել կամուրջի վերևում։ Շունչս պահում եմ, որովհետև վստահում եմ Հակուին։ Կամուրջը անվերջ է թվում։
Վերջին ստվերներիս մասին սկսում եմ մոռանալ ու մտածում նոր ստվերներ գտնելու մասին։
Է․ -ն ասում ա, որ իմ տան մոտի այգում կա մահվան արձան, դիմացն էլ նստարան վրան՝ բարձ։
Լսում եմ ոտնաձայներս։ Հիշում եմ Գալային վերջին անգամ գրկելս, նրա տաքությունն ու փափկությունը։

I never want to be alone,
I've forgotten to.

լռության ու քամու փոխարեն Ս․-ի սարքած ոսպով տաք ապուրն եմ ուզում, բայց դրա համար պետք է չշնչեմ մինչև կամուրջը ավարտվի։
Լոլա, Ֆորեսթ, վազեք, վազեք։

-Կկարոտեմ։
-Ես էլ։

The road keeps moving clouds,
The clouds become unreal,
I guess I'll always be at home․

Մի քանի քայլ է մնացել, տագնապը աճում է։ Սկսում է ստամոքսիցս, հետո հասնում կոկորդիս, սկսում խեղդել։ Խորը շունչ եմ քաշում։ Ներիր Հակու։

Our days are never coming back,
Our days are never coming back,
Our days are never coming back․



Comments