I didn't know what all this meant




Էսօր նախընտրում եմ գնալ տուն դիմացի մայթով ու չանցնել լամպերի գործարանի կողքով, որովհետև չեմ ուզում հիշել երեկվա ստվերին, որ գալիս էր հետևիցս, որը գուցե չկար ու իմ պարանոիդ մտքերի ծնունդն էր: Էսօր նույնիսկ չեմ մրսում, ոնց որ սովորաբար: Ինչ-որ շատ սառը քարացած, անտարբեր բան կա ներսումս, որ չի թողում մրսեմ: Ծխախոտը թարսի պես շուտ ա վերջանում: Հաշվում եմ փողերս ու մտածում, որ դե ամսվա վերջ կձգեմ:

See you right back here tomorrow
For the next round.

*-ն ամսի մեկին թռնում ա, ու ես մտածում եմ, որ եթե քո թռիչքը ապրիլի մեկին ա, ուրեմն գուցե դա սուտ ա, ապրիլմեկյան հիմար կատակ:
Հազս ոչ մի ձև չի անցնում:

Keep this scene inside your head

Keep this scene inside your head

Keep this scene inside your head

Keep this scene inside your head

Բացում եմ պատուհանները, որ տունը մի քիչ տաքանա, որ դրսի տաքությունը, որը չկա, գա ներս, որտեղ էնքան ցուրտ ա, որ վստահ եմ, որ դրսի չեղած տաքությունը կօգնի:
Never seen you act so shallow.
Սուրճը բարձրանում ա, անջատում եմ գազը: Էժան ծխախոտը անտանելի ա, բայց ուրիշ չկա: Քնից թանկ բան չկա կյանքում, չէ՞:
I cry when I listen to you breathing.
Փակում եմ պատուհանները: Համակերպում:
Why can't you be me?


Why can't you be me?
Why can't you be me?
Why can't you be me?
Be me, be me, be me...




Comments