ես այստեղ եմ



Առավոտյան ժամը ութին այսօր տեսա ստվեր (կարծում եմ կնոջ), երբ գլուխս թեքեցի աջ, նա արդեն չկար (կարող ես մտածել, որ երբեք էլ չի եղել)


«Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,

Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…»


Առավոտյան միշտ ավելի ցուրտ է ու մութ, քան… քան ե՞րբ:

Այն անիմեի պես, որտեղ տղան անտառի ոգի էր կատվի դիմակով ու կանհետանար եթե (երբ), նրան|քեզ գրկեի|գրկեցի, դու ձուլվեցիր ծխին, երբ շոյեցիր մազերս, փոշիացար,մատներդ դանդաղ սև փոշի դառձան:

Օդ չկա:


«Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,

Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…»


Comments