about a month ago 06/10/2018, 14:04:49



Երբ ես այստեղ եմ, երբ ես քո կողքին եմ, բայց ես այստեղ չեմ: Սպիտակ տերևներով ճյուղը ձգվում ա ներքև դեպի մեջքս, փաթաթվում ա մարմնիս, մյուս ճյուղը բարձրանում ա վերև: Դրանք ամուր սեղմում են ինձ ու կապում մահճակալին: Կարմիր թռչունները ունեն սուր կտուցներ: Առաջին բառը, որ գալիս ա մտքիդ ո՞րն ա: Panic attack-ը սկսում ա: Ամպերը քաղցր բամբակի են նման:
-Էնքան փափուկ ես, ամենափափուկն ես:
Հետո մթություն ա, անսահման, անծայրածիր դատարկություն:
-Are you fine?
Կանաչը լցվում ա աչքերիս մեջ, ու աչքերիս գույնը փոխվում ա:
Մենք երազ ենք տեսնում: Բոլորս:


Comments