great things.


Տաբատիս գույնը սկսում ա փոխվել ձեռքիս հպումից: Առարկանները մեծանում են, սրվում, սկսում եմ լավ տեսնել, էնքան լավ, որ ինձ թվում ա, որ ինչ-որ հրաշքով կարճատեսությունս բուժվել ա: Հանում եմ ակնոցս, բայց բան չի փոխվել:
Վհուկը կողքի նստարանին ինքնագրկվել ա, ու գլուխը չի երևում: Քաոսը ինչ-որ բան ա ասում սկսելու կամ նման մի բանի մասին, բայց ես լավ չեմ լսում, որովհետև ուշադրությունս ուրիշ բան ա գրավում:
Վեր եմ կենում, քայլում առաջ: Քաոսն ու Վհուկը դեռ նստած են:
Մոտենում եմ նրան, ինչը գրավել էր ուշադրությունս, կռանում եմ, վերցնում:
Փափուկ, կատարյալ, ճշմարիտ, թավշյա, հիանալի, լավագույն: Ի՞նչ ես դու, ո՞վ ես դու: Դու, դու, թե՞ դուք: Հասկանում եմ, որ նրանք շատ են ու ամենուր, դրանք ամբողջ զբոսայգում հազարներով թափված են, ու ոչ մեկ չգիտի, որ նրանք բարձրագույնն են:

You do not do, you do not do

Any more, black shoe.

Մտածում եմ, որ ափսոս ա, որ նրանք գետնին են, ուզում եմ նրանց բոլորին վերցնել, դիպչել, սիրել, զգալ, նրանք ամենաամենան են, ո՞նց եմ ես ապրել առանց նրանց:
Սկսում եմ հավաքել, հերթով վերցնել: Վհուկը ասում ա, գիտե՞ս, որ ինչ վերցնում ես, հետո էլի գցում ես: Քաոսը համբուրում ա այտս, երբ հարցնում եմ նրան կարող ենք արդյոք տանել Նրանց տուն: Քաոսը ասում ա, որ կարող ենք, ես ժպտում եմ ու հավելում, որ նրա ուսապարկում ահագին տեղ կա:

I used to pray to recover you.

Ach, du.

Փորձում եմ ընտրել նրանց միջից, բայց դա անհնար ա թվում, նրանք բոլորը սքանչելի են, հիանալի, աստվածային: Տեղավորում եմ Քաոսի ուսապարկում, բայց տխրում ու սկսում տարբերակներ մտածել ավելի մեծ քանակությամբ նրանց տեղափոխելու մասին: Ինքնաթի՞ռ, բեռնատար մեքենա՞:

I never could talk to you.

The tongue stuck in my jaw.

Վհուկը սկսում ա լաց լինել, Քաոսը փորձում ա հանգստացնել նրան: Ես հասկանում եմ, որ Վհուկը սիրում ա ինձ, ես էլ իրեն եմ սիրում:
Գունավոր պատերով տունը զզվելի ա սկսում թվալ, զբոսայգուց ու նրանց զգալուց ու տեսնելուց հետո: Վառ կարմիր, դեղին անդուր ու կեղծ պատերը, սեղանին դրված անհամ խնձորները, արհեստական ծաղիկները դառնում են ատելի ու արհամարհանքի արժանի:

Ich, ich, ich, ich,

I could hardly speak.

Հանում եմ նրանց պայուսակից, սկսում զարդարել հատակը: Ամեն անգամ նրանց դիպչելիս երջանիկ եմ զգում: Վհուկը պառկում ա անկողնում:
-Խոսք տուր, որ երբ առավոտը արթնանաս ու սա արվեստ չհամարես, կհավաքես:
Համաձայնվում եմ:

I was ten when they buried you.

At twenty I tried to die

And get back, back, back to you.

Քաոսը գրկում ա մեզ:
Դռան վերևում գտնվող մեծ, սպիտակ, փռչոտ կատուն վերափոխվում ա երեխայի ու ժպտում:

If I’ve killed one man, I’ve killed two.


Comments